Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը Zarkerak - Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Zarkerak Zarkerak - Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը

Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 20-ին՝ ժամը 18։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է անասնագոմ։

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի և Չորաթանի  հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկներ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի առաջին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

20 Հունիս, 2026 23:28
Վեր