Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Zarkerak - Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ
Zarkerak Zarkerak - Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ
Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ

Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը հաղթանակ է տոնել Կոտ դ’Իվուարի ընտրանու նկատմամբ և ապահովել իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:

Տորոնտոյում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Դենիզ Ունդավը, իսկ աֆրիկյան թիմից աչքի է ընկել Ֆրանկ Կեսիեն:

Այս հաղթանակից հետո Գերմանիան վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ ժամանակից շուտ ապահովելով իր տեղը 1/16 եզրափակիչում: Կոտ դ’Իվուարը վաստակած 3 միավորով առայժմ երկրորդն է։

Խմբի մյուս երկու թիմերը՝ Էկվադորն ու Կյուրասաոն, որոնք դեռևս միավորներ չունեն, իրենց հանդիպումը կանցկացնեն հունիսի 21-ին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00-ին):

 

21 Հունիս, 2026 11:30
Վեր