Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը Zarkerak - Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը
Zarkerak Zarkerak - Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը
Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը

Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում, թիվ 149/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Գ․-ի վարած «Mazda CX5» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի և նրա ուղևորի ինքնությունը։ 

 

31 Մայիս, 2026 23:44
Վեր