Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել Zarkerak - Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել
Zarkerak Zarkerak - Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել
Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել

Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 28-ին՝ ժամը 01։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02։16-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։

28 Մայիս, 2026 12:23
Վեր