Կարևորվել է Քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցությունը Zarkerak - Կարևորվել է Քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցությունը
Zarkerak Zarkerak - Կարևորվել է Քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցությունը
Կարևորվել է Քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցությունը

Կարևորվել է Քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ Քննչական կոմիտեի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:

Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին:

22 Մայիս, 2026 15:45
Վեր