Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնեյ Չանչարևիչ - «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Արարատ Արմենիա»
Արման Ղազարյան — «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտեմ Բանդիկյան — ԲԿՄԱ (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան — «Արարատ Արմենիա»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան — ԲԿՄԱ
Խուլիո Բուենո — «Արարատ Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան - «Նոա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Դավիթ Հակոբյան - «Պոդբրեժովա» (Սլովակիա)
Արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվածների ցանկում է ընդգրկվել նաև Օգնյեն Չանչարևիչը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանը չեն միանա ազգային ընտրանուն վնասվածքների պատճառով։
Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։ Հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպենք Ղազախստանին, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովային։


