Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Պեկին՝ բանակցությունների Zarkerak - Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Պեկին՝ բանակցությունների
Zarkerak Zarkerak - Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Պեկին՝ բանակցությունների
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Պեկին՝ բանակցությունների

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Պեկին՝ բանակցությունների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, հաղորդում է Press TV-ն։

«Այցի ընթացքում Արաղչին նախատեսում է բանակցություններ վարել իր չինացի գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր նախարարի` Չինաստան կատարելիք այցի մասին՝ ընդգծելով, որ «Արաղչին շարունակում է դիվանագիտական ​​​​խորհրդակցությունները տարբեր երկրների հետ»։

Իրանի արտգործնախարարը միջազգային շրջագայությունն ավարտել է ապրիլի վերջին. նախ նա այցելել է Պակիստան, ապա` Օման և Ռուսաստան։

06 Մայիս, 2026 12:26
Վեր