Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր Zarkerak - Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր
Zarkerak Zarkerak - Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 8-ին՝ ժամը 15:59-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

08 Ապրիլ, 2026 17:53
Վեր