Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ Zarkerak - Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ
Zarkerak Zarkerak - Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ
Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ

Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախագծով առաջարկվող փոփոխություներն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացում ավելի հստակ ու չափելի ընթացակարգեր սահմանելուն: ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է մարտի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: 

Առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը: Միեւնույն ժամանակ, առաջարկվող իրավական կարգավորումները միտված են համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը:

03 Մարտ, 2026 15:33
Վեր