«Nissan»-ում բռնկված հրդեհից պարեկները 7 մարդու փրկել են Zarkerak - «Nissan»-ում բռնկված հրդեհից պարեկները 7 մարդու փրկել են
Zarkerak Zarkerak - «Nissan»-ում բռնկված հրդեհից պարեկները 7 մարդու փրկել են
«Nissan»-ում բռնկված հրդեհից պարեկները 7 մարդու փրկել են

«Nissan»-ում բռնկված հրդեհից պարեկները 7 մարդու փրկել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։

Վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել պարեկներն ու քաղաքացիները։ Պարեկներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ Shamshyan.com-ի՝ վարորդը և ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

22 Նոյեմբեր, 2026 20:30
Վեր