Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը Zarkerak - Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Zarkerak Zarkerak - Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 21-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի և ընթացող գործընթացների շուրջ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հումանիտար իրավիճակին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ՄԱԿ-ի նախաձեռնություններին։ Այս համատեքստում Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության, ինչպես նաև հնարավոր նոր նախաձեռնությունների մասին տեղեկատվություն և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Սիրիայում հումանիտար խնդիրների հասցեագրմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին։

22 Նոյեմբեր, 2026 18:47
Վեր