Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ավելի քան երեք տասնամյակ է՝ բանկային համակարգն իմ գործունեության առանցքում է: Այս ընթացքում եղել են բազում փորձություններ և ձեռքբերումներ, բարդ որոշումներ և անսպասելի շրջադարձներ, և հենց այդ փորձառությունն է Հայէկոնոմբանկը դարձրել կայուն և վստահելի ֆինանսական կազմակերպություն:
Այդ ընթացքում եկել եմ նաև այն համոզման, որ ցանկացած կազմակերպության հաջողության հետևում մարդիկ են, հատկապես բանկային ոլորտում, որտեղ պատասխանատվությունն ու վստահությունն առաջնային արժեքներ են:
Շնորհավորում եմ Հայէկոնոմբանկի և բանկային ոլորտի իմ բոլոր գործընկերներին՝ մասնագիտական տոնի և ազգային արժույթի 33-ամյակի առթիվ
Հայէկոնոմբանկի ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի շնորհավորական ուղերձը Բանկային աշխատակցի օրվա առթիվ։

