ՇՄ նախարարն այցելել է COP17-ի Կանաչ գոտի՝ ծանոթանալու բնապահպանական նախաձեռնություններին Zarkerak - ՇՄ նախարարն այցելել է COP17-ի Կանաչ գոտի՝ ծանոթանալու բնապահպանական նախաձեռնություններին
Zarkerak Zarkerak - ՇՄ նախարարն այցելել է COP17-ի Կանաչ գոտի՝ ծանոթանալու բնապահպանական նախաձեռնություններին
ՇՄ նախարարն այցելել է COP17-ի Կանաչ գոտի՝ ծանոթանալու բնապահպանական նախաձեռնություններին

ՇՄ նախարարն այցելել է COP17-ի Կանաչ գոտի՝ ծանոթանալու բնապահպանական նախաձեռնություններին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այցելել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի։ Շրջել եմ տաղավարներով, ծանոթացել ներկայացված բնապահպանական նախաձեռնություններին, կրթական ծրագրերին և նորարարական լուծումներին։

Ուրախալի է տեսնել այն հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, որ համախմբել են այստեղ տարբեր սերունդների և ոլորտների ներկայացուցիչների։ Յուրաքանչյուր տաղավար հնարավորություն է՝ բացահայտելու նոր գաղափարներ, ծանոթանալու բնության պահպանությանն ուղղված աշխատանքին և գտնելու համագործակցության նոր ուղիներ։

Կանաչ գոտին կարևոր կապ է համաժողովի օրակարգի և հանրության միջև։ Այստեղ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները ներկայացվում են առօրյա կյանքին առնչվող օրինակներով՝ ընդգծելով, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Կրթական, գիտական և մշակութային միջոցառումները նաև օգնում են ավելի լավ ճանաչելու բնությունն ու գիտակցելու դրա պահպանության նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունը։

Շնորհակալ եմ մասնակիցներին, կազմակերպիչներին, կամավորներին և բոլոր այցելուներին՝ ակտիվ մասնակցության ու նվիրված աշխատանքի համար։

25 Հոկտեմբեր, 2026 19:59
Վեր