Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո․ Միրզոյան Zarkerak - Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո․ Միրզոյան
Zarkerak Zarkerak - Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո․ Միրզոյան
Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո․ Միրզոյան

Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո․ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Օմանում ՀՀ դեսպանությունը համեմատաբար նոր է, այն սկսել է գործել մարտից և ակտիվորեն աշխատել տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:

«Հունիս-հուլիսին արդեն փոքր ու փորձնական խմբաքանակով հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արտահանվել են: Դրանք վաճառվել են խոշորագույն սուպերմարկետների ցանցերում՝ բարձր որակի ապրանքների սեգմենտների ցանկում: Հ

իմա արդեն օմանական ընկերությունները գալիս են Հայաստան, պայմանագրեր են կնքվում, արտահանման ծավալները կմեծանան»,- ասել է Միրզոյանը:

 

25 Հոկտեմբեր, 2026 14:49
Վեր