Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է COP17-ի Կանաչ գոտու առաջին շաբաթը։
«Կանաչ գոտին ընդունել է շուրջ 25 000 այցելուի։ Շաբաթվա ընթացքում անցկացվել է շուրջ 120 զեկույց, պանելային քննարկում և աշխատաժողով։ Շուրջ 100 տաղավարներում ներկայացվել են բնապահպանական ծրագրեր և նախաձեռնություններ, իսկ լուսաբանման համար գրանցվել է շուրջ 200 լրատվամիջոց։
Գործում են կրթական և գիտական-նորարարական գոտիները, իսկ ամեն օր՝ ժամը 12։00–20։00-ն, անցկացվում է մշակութային ծրագիր։
Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել COP17-ի նկատմամբ ու մասնակցել Կանաչ գոտու միջոցառումներին։
Ձեր ակտիվ մասնակցությունը կարևոր է բնապահպանական գիտելիքի տարածման և բնության պահպանության գործում հանրային ներգրավվածության ընդլայնման համար»,- նշել է նա։

