Հրազենի գործադրմամբ վիճաբանություն Երևանում. կան տուժած և ձերբակալվածներ Zarkerak - Հրազենի գործադրմամբ վիճաբանություն Երևանում. կան տուժած և ձերբակալվածներ
Zarkerak Zarkerak - Հրազենի գործադրմամբ վիճաբանություն Երևանում. կան տուժած և ձերբակալվածներ
Հրազենի գործադրմամբ վիճաբանություն Երևանում. կան տուժած և ձերբակալվածներ

Հրազենի գործադրմամբ վիճաբանություն Երևանում. կան տուժած և ձերբակալվածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Դեպքի մասին հայտնում է ՆԳՆ-ն:

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել:

Միջադեպի 2 մասնակից հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

25 Հոկտեմբեր, 2026 13:30
Վեր