«Չայնիի» ոլորաններում բшխվել են 4 մեքենա․ 4 վիրավnրներից մեկն անչափահաս է Zarkerak - «Չայնիի» ոլորաններում բшխվել են 4 մեքենա․ 4 վիրավnրներից մեկն անչափահաս է
Zarkerak Zarkerak - «Չայնիի» ոլորաններում բшխվել են 4 մեքենա․ 4 վիրավnրներից մեկն անչափահաս է
«Չայնիի» ոլորաններում բшխվել են 4 մեքենա․ 4 վիրավnրներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորաններում բшխվել են 4 մեքենա․ 4 վիրավnրներից մեկն անչափահաս է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շտապօգնությունը մեծ դժվարությամբ է հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձում ճանապարհ տալ։

25 Հոկտեմբեր, 2026 19:36
Վեր