Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 10-ի՝ Ստամբուլում ևս մեկ զոհի հայտնաբերումից հետո։
Թուրքիայի մեկ այլ նահանգում՝ Քոջաելիում, որը նույնպես տուժել է անդադար տեղացող հորդառատ անձրևներից, ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել։
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղների հետևանքով այժմ արձանագրվել է տասը զոհ։ Ենթակառուցվածքներին և բնակելի տներին լուրջ վնաս է հասցվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղացող անդադար անձրևները լուրջ հետևանքների են հանգեցրել՝ զգալի վնաս հասցնելով բնակելի տներին և ենթակառուցվածքներին։


