Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Zarkerak - Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Zarkerak Zarkerak - Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին՝ կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

 

 

 

22 Հոկտեմբեր, 2026 13:29
Վեր