Հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020, 2021, 2023 թվականը ջնջվելու է. վարչապետ Zarkerak - Հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020, 2021, 2023 թվականը ջնջվելու է. վարչապետ
Zarkerak Zarkerak - Հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020, 2021, 2023 թվականը ջնջվելու է. վարչապետ
Հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020, 2021, 2023 թվականը ջնջվելու է. վարչապետ

Հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020, 2021, 2023 թվականը ջնջվելու է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հարաբերությունները միշտ էլ դրական են և շարունակելու են դրական մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020 թվականը ջնջվելու է, 2021, 2023 թվականը ջնջվելու է, դա չի նշանակում, որ փողը վճարած մեր սպառազինությունը մեզ չէր տրվում, դա մեր պատմությունից անհետանալու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ չի կատարել՝ դրանից բխող խորքային հետևանքներով. «Փաստն այն է, որ երբ մենք զենքով, գազով, ծիրանով կախված ենք մի երկրից, դա սպառնալիք է մեր պետությանը և պետք է դա կառավարենք: Մենք Հայաստանի անկախության մակարդակը բարձրացնում ենք: Խոսքը Հայաստանի անկախության և պետականության մասին է, երբ ասում եմ, որ պետք է մեր պատմությունից դասեր քաղենք, պետք է դասեր քաղենք: 2019 թվականին գազի գինը թանկացել է, հետո էլ է թանկացել, ուղղակի ՀՀ կառավարությունը ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանած հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի ՀՀ ժողովրդի համար: Վերջին 8 տարվա ընթացքում 2 անգամ գազի գինը թանկացել: Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու, ՀՀ տնտեսությունը շարունակելու է աճել»:

22 Հոկտեմբեր, 2026 13:19
Վեր