Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին համակարգային կերպով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախ փորձել են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարության պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում իբր հանրային կարծիք ձևավորել կամ ազդել դրա ձևավորման վրա, ապա նաև արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրում սոցիալական ցանցի տարբեր խմբերում: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
«Համակարգված այս գործողության հեղինակները, սակայն, բախվել են իրենց համար դառը իրականության (տե՛ս լուսանկարները)։
Ի դեպ, կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու. ձեր ականջները երևում են»,-ասված է հաղորդագրության մեջ:


