Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում Zarkerak - Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում
Zarkerak Zarkerak - Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում
Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը:

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտնեց, որ համաձայնագիրը վերաբերում է Հայաստանում COP17 համաժողովի անցկացմանը:

«Համաժողովի շրջանակում կանցկացվեն Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, կենսաանվտանգության հարցերը կարգավորող Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ հանդիպումը և գենետիկական ռեսուրսների հասանելիության ու դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման հարցերը կարգավորող Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումը: Համաձայնագիրը սահմանում է ՀՀ կառավարության և կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները։ Այն վերաբերում է համաժողովի կազմակերպման և անցկացման իրավական, ֆինանսական, վարչական ու կազմակերպչական հարցերին»,- ասաց Աբիսողոմոնյանը։

Համաձայնագրով կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրման, տեխնիկական և հաղորդակցման միջոցների ապահովման, պատվիրակությունների ընդունելության և այլ հարցեր։

«Համաձայնագրի վավերացումը կարևոր է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման համար։ Այն նաև հնարավորություն է տալիս հստակ կանոնակարգել նման մեծամասշտաբ համաժողովի հյուրընկալման հետ կապված հարցերը»,- նշեց նախարարի տեղակալը:

 

12 Հոկտեմբեր, 2026 15:29
Վեր