Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա Zarkerak - Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Zarkerak Zarkerak - Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, թե դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։

Վարչապետը հայցադիմումում պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր հասցեին զրպարտություն համարվող հայտարարությունները և վճարի 6 մլն դրամ փոխհատուցում։

09 Հոկտեմբեր, 2026 10:45
Վեր