Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ծառից կախված դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 40-ամյա Գոռ Մ.-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


