Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան Zarkerak - Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան
Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան

Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում մահվան դեպքերին՝ միաժամանակ նշելով, որ դրա լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունն է:

Հարցին՝ սպայական կազմը մեղավորություն չունի՞ տեղի ունեցած դեպքերի մասով, Փաշինյանը պատասխանեց. «Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի: Բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ ասում եմ: Դա պրոբլեմ է, որը պետք է լուծել:

Ցավոք սրտի, նախարարություններ են փոխվում, իշխանություններ են փոխվում, բայց պրոբլեմը շարունակում է մնալ: Սա նշանակում է, որ պրոբլեմները շատ ավելի խորն են, քանի մենք ընդհանրապես սովոր ենք այդ պրոբլեմների հետ առնչվել»:

29 Հուլիս, 2026 16:51
Վեր