Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան Zarkerak - Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան
Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան

Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք: Առնվազն մի քանի հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք՝ ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու, ձևակերպելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի բովանդակությանը:

«Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը, և մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդը քվեարկել է դրա օգտին:

Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ՝ չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվել ենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա: ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պիտի ունենա այլընտրանքներ: Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է:

Ինչ վերաբերում է պրոբլեմին (հայկական ապրանքների արտահանմանը-խմբ.), տեսեք՝ մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է: Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում, և եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու պլան չունի:

29 Հուլիս, 2026 16:35
Վեր