2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ Zarkerak - 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ
Zarkerak Zarkerak - 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ

2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են վերականգնված միջոցների միասնական հաշվին և հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այսպես.

Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 22 միլիարդ 290 միլիոն դրամ1, որից 1 միլիարդ 169 միլիոն 212 հազար դրամը՝ 2026 թվականի 1-ին կիսամյակում:

2026 թվականի առաջին կիսամյակում, հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 5 միլիարդ 497 միլիոն 419 հազար դրամ:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Քննչական կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 141 միլիոն 316 հազար դրամ (2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գումար չի արգելադրվել):

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 110 միլիոն 132 հազար դրամ, 21 հազար 945 եվրո, 10 միլիոն 145 հազար ԱՄՆ դոլար, 87 հազար չեխական կրոն (1 միլիոն 383 հազար դրամն արգելադրվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում):

1 Նշված թիվը ներառում է Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9,425,523,000 դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4,368,396,700 դրամը:

29 Հուլիս, 2026 13:37
Վեր