Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։
Նիստին ժամանած ԵԿՄ նախագահը լրագրողների հետ խոսել է ԵԿՄ-ի լուծարման վերաբերյալ լուրերի մասին։
Նա նշել է, թե ինքն անձամբ նման տեղեկություններ չունի, նման բան չգիտի:
«Էդ լուրերը ձեզնից՝ մամուլից են գալիս, ես նման բան չեմ լսել, ԵԿՄ-ն իմ կյանքն է, իմ ապրածը»,- ասել է Միքայելյանն ու ճշտող հարցին, թե բացառու՞մ է, որ ԵԿՄ-ն կարող է լուծարվել, պատասխանել է. «Ես ոչինչ բացառել չեմ կարող, կյանք է, չգիտենք ինչ կլինի հետո»:
Սասուն Միքայելյանը նաև նշել է, որ հաջողությամբ կարող է համատեղել պատգամավորական գործունեությունն ու ԵԿՄ կառույցի նախագահությունը, քանի որ վերջինը հասարակական կազմակերպություն է, ոչ թե քաղաքական կառույց:


