Մատենադարանի տնօրենն ու շվեյցարացի հյուրերը քննարկել են համագործակցության հեռանկարները Zarkerak - Մատենադարանի տնօրենն ու շվեյցարացի հյուրերը քննարկել են համագործակցության հեռանկարները
Zarkerak Zarkerak - Մատենադարանի տնօրենն ու շվեյցարացի հյուրերը քննարկել են համագործակցության հեռանկարները
Մատենադարանի տնօրենն ու շվեյցարացի հյուրերը քննարկել են համագործակցության հեռանկարները

Մատենադարանի տնօրենն ու շվեյցարացի հյուրերը քննարկել են համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Շվեյցարիայի Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցին և Շվեյցարիայի Դաշնային ներքին գործերի դեպարտամենտի Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և մասնավորապես ծանոթացել Արաբատառ ձեռագրերի վերականգնման և ուսումնասիրման նորաբաց լաբորատորիային։

Տնօրենի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։ Կարին Բախմանը Մատենադարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Շվեյցարիա՝ տեղի համապատասխան կառույցների ղեկավարների հետ քննարկելու համագործակցության առարկայական ծրագիրը։

 

 

14 Հուլիս, 2026 23:47
Վեր