Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 13-14-ի օպերատիվ իրավիճակը հանրապետությունում:
Մասնավորապես, բացահայտվել է՝
- 51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
- 13 դեպք՝ խարդախության.
- 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության.
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
- 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 5 դեպք՝ խուլիգանության,
- 4 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու.
- 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության:
Բացահայտվել է նաև կողոպուտի, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, սառը զենք կրելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու, կանխամտածված սնանկության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
- 1-ական դեպք՝ սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 35-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Բացահայտվել է 144 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: