Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել 2027 թվականի մարտից, մինչև օրս բազմազավակ ընտանիքների համար ծրագրեր, այդ թվում՝ բնակարանային ծրագրեր, չեն իրականացվել»- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:
Ղարագյոզյանը նաև նշեց. «Այս փուլում որոշում է կայացվել մեկնարկել 6 և ավել ընտանիքների համար, դա հնարավորություն կտա այդ ընտանիքներին 100 տոկոս սուբսիդավորման պետության աջակությամբ ՀՀ որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել որևէ անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների բարելավմանը: Ծրագիրը հնարավորություն կտա, որպեսզի նվազեցվի ռիսկն այդ ընտանիքների աղքատացման, որովհետև հասկանում ենք, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռն անհամեմատ է մյուսների նկատմամբ, իհարկե փոքր քանակով երեխա ունեցողներին խրախուսի ունենալ ավելի շատ երեխաներ: Ծրագիրը հնարավորություն չի տալու Երևանում գույքի ձեռք բերում: Ընդհանուր գնահատականը պոտենցիալ շահառուների՝ 643-ն է»:


