Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ, այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
Դրանք փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի քիչ էներգիա են սպառում, ավելի երկար են ծառայում և ապահովում են հավասարաչափ ու հստակ լուսավորություն։ Նոր համակարգը բարելավում է տեսանելիությունը հետիոտների, վարորդների և տեսահսկման համակարգերի համար»,- գրել է քաղաքապետը։


