Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Zarkerak - Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Zarkerak Zarkerak - Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։ Օծումից հետո եկեղեցում մատուցվելիք առաջին պատարագը նախատեսվում է հուլիսի 12-ին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտնաբերվել էր ու կալանավորվել։

14 Հուլիս, 2026 14:37
Վեր