Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ Zarkerak - Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ
Zarkerak Zarkerak - Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ
Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ

Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը և կրկին զգուշացրել զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։

«Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։

Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։

Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

14 Հուլիս, 2026 18:46
Վեր