Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և կվերադառնան իրենց շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան Zarkerak - Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և կվերադառնան իրենց շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և կվերադառնան իրենց շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան
Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և կվերադառնան իրենց շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան

Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և կվերադառնան իրենց շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը «ադրբեջանցիների վերադարձի» թեման համարում է «ընդդիմության օրակարգ»: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ պաշտոնական Երևանը չի արձագանքում Ադրբեջանում վերջին օրերին կազմակերպված և Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներ ունեցող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովի անցկացման փաստին:

Այս առնչությամբ Ալեքսանյանը, մասնավորապես, նշեց. «Ես դրան արձագանքելու անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ դա համարում եմ կեղծ օրակարգ, որը սնում է մեր ընդդիմությանը, ընդդիմությունն է դրանից սնվում, բայց ես կարծում եմ, որ շատ շուտով նաև ընդդիմության փուքսը կթողի, և ընդդիմությունը կվերադառնա իր հարազատ և շատ սիրելի աշխատանքին»։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, իսկ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն պաշտպանել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

 

 

25 Հունիս, 2026 22:21
Վեր