Նախատեսվում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում Zarkerak - Նախատեսվում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում
Zarkerak Zarkerak - Նախատեսվում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում
Նախատեսվում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում

Նախատեսվում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հավանություն է տվել 2026 թ. փետրվարի 5-ին ստորագրված «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։

Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով Համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները։ Համաձայնագիրը ներառում է ծառայությունների առևտրի, ներդրումների, վեճերի կարգավորման, ինչպես նաև թափանցիկության մասին առանձին գլուխներ։

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում ծառայություններին առնչվող հավելվածները, որոնք համաձայնեցվել են բանակցությունների ընթացքում, և որոնց մեջ ներառված ծառայությունների տեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել համապատասխան արտոնություններ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությամբ ՀՀ-ի և ԱՄԷ կողմից ստանձնած պարտավորությունների համեմատ: Մասնավորապես՝ հայկական կողմից էմիրաթական կողմի համար նախատեսվել են արտոնություններ գյուղատնտեսական, որսորդական, անտառտնտեսություններին առնչվող, ինչպես նաև ինժեներիայի ոլորտներում գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման մասով։

Էմիրաթական կողմից հայկական կողմի համար նախատեսվել են արտոնություններ համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև նախատեսվել են որոշ պարզեցումներ իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտի ոլորտներում ծառայությունների մատուցման մասով։

25 Հունիս, 2026 18:26
Վեր