Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահի թեկնածուի ընտրության հետ կապած ես իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ինքը ևս իր քվեարկությունը կանի փակ գաղտնի։
«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների՝ փոխարչապետեր և նախարարներ, այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում եմ տեղի կունենան»,-ասաց նա և նշեց, որ հայտարարություն է տարածել, որով հրավիրում է աշխարհի 200 բուհերի շրջանավարտներին՝ ներառվելու կառավարության կադրային բանկում։
«Եթե կլինեն այնպիսի անձինք, որոնք որոշակի չափանիշներին կհամապատասխանեն և կառավարության ռազմական տեսլականը կկիսեն, ես չեմ բացառում, որ հենց այս փուլում տեղի կունենան նշանակումներ, համենայնդեպս իմ մտադրություն դա է, որ մենք նաև նոր մարդկանց բերենք»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ որդեգրել են կատարողականի հիման վրա վարձատրության համակարգ, և արդեն կրթական ճանապարհ և որակավորում ունեցող մարդկանց համար գնալով պետական աշխատանքը կլինի ավելի գրավիչ և մեծ բարեփոխում են պատրաստում։
Նա պարզաբանեց, որ խոսքը 70 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտների մասին է և որոշ սահմանափակումներով՝ մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություներին։


