Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան երբեք չեմ դրել, դա արել է կալուգացի օլիգարխը, երբ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս՝ մեզ ու Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց. «Խաղաղություն է հաստատված և խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել և վերացնել, որի արդյունքում մենք կունենանք բազմաթիվ այլ դեպքեր, որոնք ենթադրում եմ՝ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել»:

Փաշինյանի խոսքով՝ բոլորը լսում են, թե ՀՀ-ում ինչ են խոսում ու ինչ է կատարվում. ««Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է՝ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29 հազար 743 քկմ-ով, բա ի՞նչ պետք է անի: Ժողովուրդն ասել է, որ «Ղարաբաղի շարժում»-ը չի շարունակվելու, ցանկացած փորձ այլ մակարդակներում «Ղարաբաղի շարժում»-ը շարունակելու՝ բերելու է հայելային արձագանքների: Գնահատելու ենք ՀՀ ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձը և մեր լիազորությունների ու օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն, դրա ձևը «Ղարաբաղի շարժում»-ը չշարունակելն է ՀՀ-ում և Ադրբեջանում էլ այս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը»:

25 Հունիս, 2026 13:08
Վեր