Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել Zarkerak - Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
Zarkerak Zarkerak - Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:

 

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ քարհանքի մոտակայքում մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։

 

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

24 Հունիս, 2026 10:04
Վեր