Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր առավոտյան Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին երկուսուկես շաբաթվա ամենաուժեղ բռնկումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան:
Նշվում է, որ М2.6 բալ ուժգնությամբ բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 05:46-ին: Ավելի վաղ ևս երկու ուժեղ բռնկում էր տեղի ունեցել, որոնք ունիեն M1.0 և M1.3 բալ ուժգնություն:
Լաբորատորիայի տվյալներով՝ ավելի ուժեղ բռնկում գրանցվել է հունիսի 3-ին, ինչը X1 բալային իրադարձություն է և ամենաուժեղն էր մեկուկես ամսվա ընթացքում։


