Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին։
Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն։
Բլոգերի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված եղել։
Մաթեմատիկոսի ձերբակալության վերաբերյալ այս պահին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։
Վերբիցկու դեմ քրեական գործ է հարուցվել 2024 թվականի նոյեմբերին՝ ահաբեկչությանը հրահրելու մեղադրանքով: Այդ ժամանակ նա գտնվել է արտերկրում։

