Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ անելիք չունենք»,-ասաց վարչապետը
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու են և սպասարկելու են հնարավոր բոլոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Հարցին, թե արդյոք ՀՀ-ն շարունակելու է չվճարել ՀԱՊԿ-ի անդամավճարները՝ Փաշինյանը նշեց. «ՀԱՊԿ-ի մասով չենք պատրաստովում որևէ բան փոխել, ինձ չի մտահոգում»:


