Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք Zarkerak - Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
Zarkerak Zarkerak - Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք

Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը որպես բանախոս մասնակցել է Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառմանը՝ միտված համանուն միջազգային օր հաստատելու վերաբերյալ Գլխավոր Ասամբլեայի 78/286 բանաձևի արդունավետ իրականացման շուրջ մտքերի փոխանակմանը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես փոխըմբռնման, համերաշխության, ներառականության, համատեղ առաջընթացի և միջազգային համագործակցության հիմք, որը երբեք գործիք չետք է դառնա բաժանումների ու հակամարտությունների համար: 

 

Այս համատեքստում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի նախաձեռնությամբ վերջերս ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը վերահաստատում է կրթության դերը որպես խաղաղության հիմնասյուն։ Նա նաև ընդգծել է Հնագույն  քաղաքակրթությունների ֆորումի Երևանի հռչակագրի նշանակությունը՝ մշակութային ժառանգության պահպանության և խաղաղության մշակույթի առաջխաղացման հարցում։

11 Հունիս, 2026 10:01
Վեր