Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Zarkerak - Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Zarkerak Zarkerak - Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ և «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին կարգադրել է դադարեցնել և հետ կանչել «Օմնիպաք» դեղամիջոցի մի շարք սերիաների շրջանառությունը՝ քաղաքացիներին հորդորելով չօգտագործել նշված խմբաքանակները։

 

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ, «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028 թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028 թ.) սերիաների վերաբերյալ։

 

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում:

22 Մայիս, 2026 13:02
Վեր