Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար․ Էդուարդ Սուքիասյան Zarkerak - Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար․ Էդուարդ Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար․ Էդուարդ Սուքիասյան
Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար․ Էդուարդ Սուքիասյան

Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար․ Էդուարդ Սուքիասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՍԻԼ Կապիտալ ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար։

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդների ներկայությամբ FlyOne Armenia-ն և Airbus-ը ստորագրեցին սեփականության իրավունքով երկու Airbus A321-200NX տիպի օդանավերի ձեռքբերման պայմանագիր։

Ինձ համար՝ որպես FlyOne Armenia-ի հիմնադիր, այս պահը ոչ միայն նշանակալի էր, այլև հուզիչ։ Սա այն հանգրվաններից է, երբ երկար տարիների աշխատանքը, հավատը և հետևողականությունը վերածվում են տեսանելի արդյունքի։

Առանց չափազանցության պետք է նշեմ, որ այս համաձայնագիրը պարզապես նոր օդանավերի ձեռքբերման մասին չէ, թեև դա էլ ինքնին աննախադեպ իրադարձություն է հայկական ավիացիայի համար։ Այն նաև FlyOne Armenia-ի ինստիտուցիոնալ կարողությունների, մասնագիտական ներուժի, գիտելիքի և միջազգային վստահության ամրապնդման կարևոր վկայություն է։ Ես հպարտ եմ այս համագործակցությամբ և ուրախ եմ, որ Airbus-ի հետ հանդես ենք գալիս որպես անմիջական գործընկեր։

Վստահ եմ, որ մեր գործընկերությունը կդառնա FlyOne Armenia-ի հետագա վերելքի հիմքը։

Նշանակալի այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել FlyOne Armenia-ի և Airbus-ի թիմերին՝ կատարած մեծ աշխատանքի, նվիրումի և կարևոր հաջողության համար։

 

05 Մայիս, 2026 18:10
Վեր