ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ Zarkerak - ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ
Zarkerak Zarkerak - ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ
ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ

ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականին ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու մասին կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից: Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ստացել են պետական աջակցություն՝ մի մասն ավելի ցածր հարկային դրույքաչափի տեսքով, մյուս մասը՝ վերադարձի: 2025 թվականի ընթացքում աջակցությունը ստանում էին հենց ՏՏ ընկերությունները, և ԱԺ կողմից ընդունված օրենքի կարգավորումն այնպիսին էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից այդ աջակցության մեխանիզմը պետք է փոխվեր, ու աջակցություն ստանային ոչ թե ընկերությունները, այլ այդտեղ աշխատող միգրանտները: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

 

Այս մասին այսօր հրավիրված ԱԺ հերթական նիստի ընթացում ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 

Ըստ Բաբկեն Թունյանի՝ 2026 թվականի առաջին ամիսների զարգացումները ցույց են տվել, որ միգրանտների կողմից աջակցության համար դիմելու ու այդ գումարը ստանալու առումով տեխնիկական խնդիրներ են առաջանում: Այդ է պատճառը, որ որոշվել է փոխել մեխանիզմն ու աջակցությունը շարունակել փոխանցել միգրանտներին՝ ընկերությունների միջոցով:

 

Զեկուցողը նշել է, որ այդ ընթացքում ընկերությունների համար հարկային նոր պարտավորություններ չեն առաջանա:

 

Իսկ երկրորդ փոփոխությամբ ավելի լավ պայմաններ կապահովվեն առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների համարգ դրանց ավելի մեծ աջակցություն կտրվի:

 

Նախագիծը մշակել են Բաբկեն Թունյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: 

 

Հարակից զեկուցումը ներկայացրել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

 

Փոխնախարարը նկատել է, որ տեխնոլոգիական ոլորտը բավականին արագ է զարգանում, և անհրաժեշտ է ճկուն քաղաքականություն վարել:

 

«Քննարկվող փոփոխությունները կատարվում են տեխնոլոգիական ընկերությունների հետ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով»,- ասել է ԲՏԱ նախարարի տեղակալը:

05 Մայիս, 2026 16:54
Վեր