Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին Zarkerak - Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին
Zarkerak Zarkerak - Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին
Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին

Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ հատկապես ընդգծել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Բարբուշատի թունելի կառուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը և համաձայնությունը: Սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին: Այդ մասին փաստաթղթերի ստորագրումից հետո՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ վարչապետի՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանակում սահմանված ստանդարտներն իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ ու գիտելիքներ ունեցող ընկերություններ են պետք, և տվյալ դեպքում ներգրավվել են ֆրանսիական շինարարական կազմակերպություններ:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ մինչ փաստաթղթի ստորագրումը տեղեկացրել է նախագահ Մակրոնին, որ այսպիսի նախագիծ կա և խնդիր, և նրա առաջնորդությամբ այն իրականություն է դարձել:

«Սա մեր երկրում իրականացվող սուպերնախագծերից մեկն է՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ խոսքը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամենաբարդ հատվածներից մեկի մասին է, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ ու կարողություններ:

«Ինչպես բազմաթիվ նման դեպքերում, Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին: Մենք այսօր կարող ենք ասել, որ Հյուսիս-հարավ հսկայական նախագիծը, սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում: Մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Մակրոնին:

05 Մայիս, 2026 17:01
Վեր