Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ Zarkerak - Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ
Zarkerak Zarkerak - Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ
Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ

Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ընդլայնել ռազմական գործողությունների մասշտաբները, եթե Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը խափանվի։

 

«Եթե որևէ պատճառով այն (նկատի ունի համաձայնագիրը) չիրականացվի, ինչը քիչ հավանական է, հարվածների ինտենսիվությունը կհասնի աննախադեպ մակարդակի», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

 

Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը, ինքնաթիռները և նավերը տարածաշրջանում իրենց դիրքերում կմնան մինչև Թեհրանի հետ պայմանավորվածությունների կատարումը։

 

Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Ապագա համաձայնագիրը կարող է հիմնված լինել Իրանի` տասը կետից բաղկացած ծրագրի վրա, որը, ըստ որոշ տեղեկությունների,  հավանություն է տվել Միացյալ Նահանգները:

 

Այն, ի թիվս այլ բաների, ներառում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Հորմուզի նկատմամբ նրա վերահսկողության ապահովումը, ուրանը հարստացնելու իրավունքը, չհարձակվելը և բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, այդ թվում՝ Իսրայելի կողմից «Հըզբոլլահի» դեմ գործողությունը:

 

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն, հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն խախտել է խաղաղության առաջարկի վերջին երեք կետերը, ինչը հրադադարը դարձնում է անիրագործելի։ Մասնավորապես, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կրկին առաջարկել է Իրանից ուրանի բռնի առգրավում, եթե հրաժարվի կամավոր կերպով այն հանձնել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հզոր հարված է հասցրել Լիբանանին, ինչը, վերջին տվյալներով, խլել է ավելի քան 250 մարդու կյանք։

 

Անկախ այս ամենից, ապրիլի 10-ին Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս չեն չեղարկվել։

09 Ապրիլ, 2026 10:00
Վեր