Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում Zarkerak - Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում
Zarkerak Zarkerak - Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում
Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում

Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որը կազմակերպել էր ՆԳՆ մշակույթի կենտրոնը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր ելույթում անփոխարինելի համարելով կանանց դերը նախարարության և ենթակա ծառայությունների կայացման ու զարգացման գործում՝ ընդգծել է, որ նրանք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացնում իրենց մասնագիտական առաքելությունը՝ պատվով հաղթահարելով ծառայության բարդություններն ու մարտահրավերները:

Արմեն Մկրտչյանը վստահեցրել է, որ կանանց ներկայությունը ոչ միայն էապես բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, այլև յուրահատուկ հավասարակշռություն է հաղորդում աշխատանքային առօրյային՝ ապահովելով ներդաշնակ մթնոլորտ:

Տոնական համերգն ուղեկցվել է գեղեցիկ կատարումներով՝ ներկաների օրը վերածելով գարնանային գեղեցիկ տոնի։

Սիրված երգերն ու պարային համարները տոնական բարձր տրամադրություն են պարգևել ՆԳՆ կին աշխատակիցներին՝ եզրափակելով արդեն ավանդույթ դարձած ջերմ միջոցառումը։

08 Մարտ, 2026 19:00
Վեր