Իրանը խնդրում է համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ն ներկայումս ռազմական գործողությունները գերադասում է բանակցություններից. Թրամփ Zarkerak - Իրանը խնդրում է համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ն ներկայումս ռազմական գործողությունները գերադասում է բանակցություններից. Թրամփ
Zarkerak Zarkerak - Իրանը խնդրում է համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ն ներկայումս ռազմական գործողությունները գերադասում է բանակցություններից. Թրամփ
Իրանը խնդրում է համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ն ներկայումս ռազմական գործողությունները գերադասում է բանակցություններից. Թրամփ

Իրանը խնդրում է համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ն ներկայումս ռազմական գործողությունները գերադասում է բանակցություններից. Թրամփ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրանը Վաշինգտոնից խնդրում է համաձայնության գալ, սակայն ԱՄՆ-ն ներկայումս ռազմական գործողությունները գերադասում է բանակցություններից»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք զանգահարում են և հարցնում, թե ինչպես կարող ենք համաձայնության գալ։ Ես նրանց ասում եմ, որ արդեն ուշ է։ Մենք նույնիսկ ավելի շատ ենք հետաքրքրված պատերազմով, քան նրանք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանին հարվածները անհրաժեշտ քայլ էին, և որ այդ գործողությունները զգալի վնաս են հասցրել երկրի ռազմական ենթակառուցվածքներին։

Նրա խոսքով՝ Իրանի հրթիռների մոտ 60%-ը և արձակման կայանքների 64%-ը ոչնչացվել են։

Իր տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը հայտնաբերում և ոչնչացնում են իրանական հրթիռային կայանքները կրակ բացելուց «չորս րոպեի ընթացքում»։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, թե Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանի ապագա ղեկավարությունը երկիրը սպառնալիք դարձնի ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ երկրների համար։

06 Մարտ, 2026 13:25
Վեր